Միջոցառումներ

 

 Մայիսյան տոների հաշվետվություն:

Դաս-միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Ջինջ ու կայտառ մանուկների շուրթերով ներկայացվեց Մեծ լոռեցու կենսագրությունը, մանկությունն ու ստեղծագործությունները՝ մեջբերումներ անելով իր բանաստեղծություններից, քառյակներից, խոհերից: Աշակերտները բեմադրեցին փոքրիկ պատառիկներ Թումանյանի հեքիաթներից, ճանաչեցին Թումանյանին իբրև մանկագրի, հոգատար ու սրտացավ հայի, ապշեցրին ներկաներին իրենց նաիրյան հեզաճկուն պարով:

Մարտի 7-ին Օխտարի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում նվիրված մայրերի տոնին։
2-4_րդ դասարանի աշակերտները ռուսերենով երգեցին, արտասանեցին՝ ցույց տալով ռուսերենից իրենց լեզվական իմացությունները։ Շնորհավորեցին կանանց և մայրերին տոնի առթիվ։

 

Շնորհավոր տոնդ, Հայոց ազգային բանակ՝ անձնվիրումի հայկական օրինակ….

Երգ, ասմունք, ուրախ շուրջպար, զինվորներին ուղղված ջերմ ու սրտառուչ խոսքեր, հպարտության զգացում, խաղաղության ղողանջ. ահա այսպես Օխտարի մ/դ-ի սաները տոնեցի Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Թող անսասան լինեն հայրենի սահմանները, լուսաբացները ՝ խաղաղ ու անվրդով, զինվորի ուժն՝ անսպառ , ոգին՝ մարտական :
 

 

Փառքի անկյուն Օխտարի միջնակարգ դպրոցում

Մհեր Արզումանյանի  հիշատակին