Մեր մասին

 

 

Օխտարի միջնակարգ դպրոցը գտնվում  է  ՀՀ  Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար վարչական տարածքում:Այն տեղակայված է Աճանան գետի հովտում՝ մարզկենտրոնից  22կմ  հյուսիս- արևմուտք,ծովի մակերևույթից 1120մ  բարձրության վրա:

Օխտար բնակավայրը առաջին անգամ  հիշատակվում  է 1831թ-ին իր 28 բնակիչներով: 1897թ-ին  բնակիչների  թիվը հասել է  511-ի:

Խորհրդային միության տարիներին գյուղը բնակեցվում է ադրբեջանցիներով:1978թ-ին շահագործման է հանձնվումներկայիս դպրոցը՝ որպես ադրբեջանական:

1988թ-ին սկսվում է Ղարաբաղյան շարժումը:տեղաբնակ ադրբեջանցիները լքում են  գյուղը, որի հետևանքով փակվում է  դպրոցը: Ադրբեջանից  գաղթած  տասնյակ  հայ  ընտանիքներ վերաբնակեցվում  են  Օխտար գյուղում :ԵՎ 1990թ-ին արդեն  նորովի շունչ առած՝  վերաբացվում  է <<Օխտարի միջնակարգ դպրոցը>>: Բացման  օրվանից դպրոցի  կարևորագույն  նպատակն  է  դառնում  Ադրբեջանից  գաղթած  բոլոր  հայերին  դարձնել  տառաճանաչ  և  հնարավորություն  ստեղծել  հաղորդակցվելու անաղարտ  հայերենով:  Դպրոցը իր  լիարժեք  նպաստն  է  ունենում  մատաղ  սերնդի  դաստիարակության  և  կրթության  գործում:

Դպրոցը  տարբեր  տարիներին  ղեկավարել  են՝

  1. 1990-1992թթ          Մարտուն     Փարսյան
  2. 1992-1994թթ          Մերուժան    Իսավերդյան
  3. 1994                          Ռոբերտ        Հովհաննիսյան
  4. 1994-1995թթ          Սամվել         Մելքոնյան
  5. 1995-1996թթ          Տիգրան         Թումանյան
  6. 1996-1999թթ          Էդիկ               Բեգլարյան
  7. 1999-2000թթ         Ալբերտ         Թումանյան
  8. 2000-2016թթ         Ռաֆիկ          Պողոսյան
  9. 2016թ-ից                 Վարդան       Ստեփանյան

Դպրոցի  մանկավարժական  կոլեկտիվը  համալրված  է  հմուտ  և  վաստակաշատ , երիտասարդ  ու  եռանդուն  մասնագետներով , որոնք  ունեն  բարձրագույն  մանկավարժական   կրթություն: Ունենալով   այդպիսի  մանկավարժական  կուռ  և արգասաբեր   ներուժ՝  դպրոցը  հայոց  պետականությանն  ու   հասարակությանը տվել  ու  տալիս  է  կիրթ   ու  գիտակից   քաղաքացիներ:

Դպրոցն  անմասն  չի  մնում   համապետական  և  համայնքային  մասշտաբի  միջոցառումներից,  օլիմպիադաներից  իր  կամարների  ներքո  կազմակերպում է  բազմաբնույթ  ցերեկույթներ,  բաց  դասեր,  իրականացնում  ճանաչողական այցեր  և   էքսկուրսիաներ:

Դպրոցը  խորը  գիտակցությամբ  է   վերաբերվում  իր  առջև   ծառացած  բոլոր  խնդիրներին  ու  մարտահրավերներին   և  դրանք  փորձում  է  լուծել՝   ի  շահ  սերունդների  դաստիարակության  և  բարօրության: