Բաց դաս 23.11.2017թ

Օխտարի մ/դ 10 -րդ դասարանում անցկացվել է բաց դասՙՙՀայ գրականություն ՚՚ առարկայից:Դասը նվիրված էր միջնադարյան քնարերգության կարկառուն դեմքերից մեկին՝ Գրիգոր Նարեկացուն,և կրում էր ՙՙՀանճարը և սուրբը մեկ անձի մեջ՚՚ կարգախոսը: Դասն ընթացավ դասավանդման ժամանակակից մեթոդներով, աշակերտները ներկայացրին լուսապայծառ Նարեկացու կենսագրությունն ու ստեղծագործությունը,վերլուծեցին ՙՙՄատյան ողբերգության՚՚պոեմի առանցքային կողմերը և արտասանեցին հատվածներ ՙՙՆարեկ՚՚-ից: