Վարդան Խորենի Ստեփանյան
Տնօրեն
Ծնվել է 1976թ-ի ապրիլի 11-ին Կապան քաղաքում մանկավարժի ընտանիքում:
1982թ ընդունվել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոց:
1993թ-ին ավարտել է Քաջարանի թին 5 միջնակարգ դպրոցը:
1993-1997թթ ընդունվել և ավարտել է Կապանի շինարարների տեխնիկումը ստանալով հաշվապահի որակավորում:
1994-1996թթ ծառայել է ՀՀ ազգային բանակում:
1997-2016թթ աշխատել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում ՝որպես զինղեկ:
2007-2012թթ սովորել է Գորիսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ստնալով պատմության ուսուցչի որակավորում:
2007,2011,2013 թթ արժանացել է մարզի տարվա լավագույն զինղեկի կոչմանը:
2016թ հուլիսին ընտրվել է Օխտարի միջնակարգ դպրոցի տնօրեն:
Պարգևատրվել է ՛՛Վազգեն Սարգսյան՛՛,՛՛ԵԿՄ-20՛՛ և ՛՛Երկրապահ՛՛ մեդալներով, ՀՀ ԿԳ և ՊՆ նախարարների պատվոգրերով:
ԵԿՄ՝ անդամ է, պահեստազորի Լեյտենանտ:
Ամուսնացած է, ունի 1 աղջիկ և 2 տղա:
Աշոտ Արտուշի Հակոբյան
ՄԿԱԳ փոխտնօրեն /ֆիզիկայի ուսուցիչ/
Ծնվել է 1953թ Կապան քաղաքում:
1960-1970թթ ընդունվել և ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1971-1974թթ ընդունվել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:
1974թ աշխատել է Շրվենանցի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:
1975թ-ին աշխատել է Շիկահողի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և ֆիզիկայի ուսուցիչ:
1988-1995թթ աշխատել է Դիցմայրիի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն:
1995-1997թթ աշխատել է Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:
1998-2007թթ աշխատել է որպես անհատ ձեռներեց:
2008թ-ից մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:
Ամուսնացած է, ունի 1 տղա, 1 աղջիկ և 5 թոռ:
Ղարիբ Հովհաննեսի Հովհաննիսյան
Զինղեկ
Ծնվել է 1956թ մայիսի 20-ին ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղում ծառայողի ընտանիքում:
1963-1971թթ սովորել և ավարտել է գյուղի 8-ամյա դպրոցը:
1971-1975թթ ընդունվել և ավարտել է Կապանի Լեռնամետալուրգիական տեխնիկումի մեխանիկական բաժինը:
1975-1977թթ ծառայել է Խորհրդային բանակում, Գերմանիայի դաշնությունում:
1977-1982թթ աշխատել է Կապանի Լուսատեխնիկական գործարանում:
1982-1992թթ աշխատել է Կապնի Պրոֆ տեխ ուսումնարանում որպես արտադրական ուսուցման վարպետ:
1988թ երկրապահ կամավորական է Կապանի ենթախմբում: Մասնակցել է Կապանի շրջանի սահմանների պաշտպանությանը:
1993-1997թթ ընդունվել է Կապանի 97-րդ նորաստեղծ առանձին մոտոհրաձգային բրիգադի I-ին գումարտակ ծառայելու,որպես գումարտակի հրամանատարի տեղակալ՝ թիկունքի գծով:
1997թ ընդունվել է աշխատանքի Օխտարի միջնակարգ դպրոց որպես զինղեկ և աշխատում է առ այսօր:
2016թ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:
Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:
Ամուսնացած է ունի՝ 2 տղա , 1 աղջիկ և 3 թոռ:
Բելլա Արթուրի Ավանեսյան
Ուսուցչի օգնական
Ծնվել է 1989թ Կապան քաղաքում ծառայողի ընտանիքում:
1996-2006թթ սովորել և ավարտել է Օխտարի միջնակարգ դպրոցը:
2006-2010թթ ընդունվել և ավարտել է ԼՂՀ-ի ՛՛Մեսրոպ Մաշտոց՛՛ համալսարանի բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժինը ստանալով բակալավրի աստիճան:
2011թ ընդունվել է նույն համալսարանի մագիստրատուրան և սովորում է մինչ այժմ:
2011թ աշխատել է Նորաշենիկի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2017թ մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես ուսուցչի օգնական:
Թամարա Վազգենի Դավթյան
Դասվար
Ծնվել է 1970թ դեկտեմբերի 8-ին Կապան քաղաքում:
1977-1987թթ սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1987-1990թթ աշխատել է թիվ 9 մսուր- մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական:
1990-1993թթ աշխատել է Սյունիքի մանկպարտեզում որպես դաստիարակ:
1993-1996թթ սովորել և ավարտել է Կապանի բժշկական ուսումնարանի ՛՛Բուժական գործ՛՛ բաժինը:
2005-2010թթ սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՛՛Տարրական կրթություն մանակվարժություն և մեթոդիկա՛՛ ֆակուլտետը:
1996թ առ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես դասվար:
Նելլի Վարազդատի Պապյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ծնվել է 1985թ հուլիսի 18-ին Կապան քաղաքում :
1992-2000թթ սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2000-2002թթ ուսումը շարունակել է Կապանի Խաչատուր Աբովյանի անվան հենակետային վարժարանում:
2002-2008թթ ընդունվել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի ՛՛Հայոց լեզու և գրականություն՛՛ ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
2003թ առ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Ամուսնացած է, ունի 1 աղջիկ և 1 տղա:
Թամարա Գրիշայի Հովհաննիսյան
Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ծնվել է 1971թ Կապան քաղաքում:
1978-1988թթ սովորել և ավարտել է Կապանի Մ. Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1979-1985թթ ընդունվել և ավարտել է Հյաստանի երգչախմբային ընկերության Ղափանի բաժանմունքի երգչախումբ ստուդիայի լրիվ դասընթացը:
1989-1991թթ աշխատել է Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցում,որտեղ դասավանդել է անգլերեն:
1991-2003թթ աշխատել է Օխտարի միջնակարգ դպրոցում և դասավանդել անգլերեն:
2003-2008թթ սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<ռուսաց լեզու և գրականություն>> ֆակուլտետը:
2003թ-ից մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Ամուսնացած է,ունի 1 տղա և 1 աղջիկ:
Աննա Արթուրի Մովսեսյան
Անլերեն լեզու և գրականության ուսուցչուհի
Ծնվել է 1992թ Կապան քաղաքում:
1999-2007թթ սովորել և ավարտել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Հաճախել է տեղի երաժշտական դպրոցը, մասնակցել է միջոցառումներին և մրցույթ-փառատոններին՝ արժանանալով դափնեկրի կոչմանը:
2007-2011թթ սովորել և ավարտել է Կապանի <<Արվեստի պետական քոլեջ>>-ը:Մասնակցել է <<Ամադեոս>> մրցույթ-փառատոնին և արժանացել <<Grant prix>>մրցանակին:
2011-2016թթ սովորել և ավարտել է ԼՂՀ Ստեփանակերտի <<Մեսրոպ Մաշտոց >> համալսարանի բանասիրական ֆակուլտետի <<Անգլերեն լեզու և գրականություն>> բաժինը:
2011-2013թթ աշխատել է <<Բերձորի ժողգործիքներ պետական համույթ>>-ում որպես քանոնահարուհի և <<Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան>>-ում որպես բացատրող:
2016թ-ից առ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզու և գրականության ուսուցչուհի:
Ամուսնացած է ,ունի 1 դուստր:
Աննա Ալյոշայի Թումանյան
Պատմության ուսուցչուհի
Ծնվել է 1976թ Կապան քաղաքում:
1982-1993թթ սովորել և ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
2004-2009թթ սովորել է Գորիսի պետական համալսարանի պատմություն բաժնում՝ ստանալով պատմության ուսուցչի որակավորում:
1993թ-ից մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես Պատմության-աշխարհագրության ուսուցչուհի:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Սուսաննա Սեյրանի Սարգսյան
Մաթեմատիկայի ուսուցչուհի
Ծնվել է 1959թ Կապան քաղաքում:
1966-1976թթ սովորել և ավարտել է Լենհանքերի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
1978-1982թթ սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1982-2000թթ աշխատել է Կապանի թիվ 1 երեկոյան դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
2000-2010թթ աշխատել է Կապանի թիվ 5 Գիշերօթիկ դպրոցում որպես ուսուցիչ-դաստիարակ:
2011թ-ից մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
Ամուսնացած է ,ունի 1տղա, 1աղջիկ և 2 թոռ:
Աշոտ Վլադիմիրի Բաբայան
Քիմիայի և Կենսաբաության ուսուցիչ
Ծնվել է 1966թ Կապան քաղաքում:
1973-1983թթ սովորել և ավարտել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցը:
1984-1986թթ ծառայել է Խորհրդային բանակում:
1986-1992թթ սովորել և ավարտել է Երևանի Անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտը և ավարտել գերազանց գնահատականներով:
1992-1993թթ աշխատել է Առաջաձորի միջնակարգ դպրոցում որպես Քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:
1993-1996թթ աշխատել է Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում որպես Քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:
1996-2006թթ աշխատել է Կապանի թիվ 27 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ-դաստիարակ:
2006-2007թթ աշխատել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում որպես Քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:
2005-2009թթ սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով Քիմիայի և կենսաբանության ուսուցչի որակավորում:
2007թ-ից մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես Քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:
Ամուսնացած է, ունի 1 որդի:
Էդգար Արմենի Մնացականյան
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Ծնվել է 1992թ Կապան քաղաքում:
1999-2009թթ սովորել և ավարտել է Կապան քաղաքի <<Հունան Ավետիսյան>>-ի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը:
2009-2016թթ սովորել և ավարտել է << Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ>>-ը:
2010-2012թթ ծառայել է հայոց բանակում՝ ստանալով ավագ սերժանտի կոչում:
2013-2014թթ աշխատել է Շիկահողի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2016թ-ից մինչ այսօր աշխատում է Օխտարի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ:
Ամուսնացած է, ունի 1 որդի: