Օխտարի միջնակարգ դպրոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար վարչական տարածքում:Այն տեղակայված է Աճանան գետի հովտում՝ մարզկենտրոնից 22կմ հյուսիս- արևմուտք,ծովի մակերևույթից 1120մ բարձրության վրա:
Օխտար բնակավայրը առաջին անգամ հիշատակվում է 1831թ-ին իր 28 բնակիչներով: 1897թ-ին բնակիչների թիվը հասել է 511-ի:
Խորհրդային միության տարիներին գյուղը բնակեցվում է ադրբեջանցիներով:1978թ-ին շահագործման է հանձնվումներկայիս դպրոցը՝ որպես ադրբեջանական:
1988թ-ին սկսվում է Ղարաբաղյան շարժումը:տեղաբնակ ադրբեջանցիները լքում են գյուղը, որի հետևանքով փակվում է դպրոցը: Ադրբեջանից գաղթած տասնյակ հայ ընտանիքներ վերաբնակեցվում են Օխտար գյուղում :ԵՎ 1990թ-ին արդեն նորովի շունչ առած՝ վերաբացվում է <<Օխտարի միջնակարգ դպրոցը>>: Բացման օրվանից դպրոցի կարևորագույն նպատակն է դառնում Ադրբեջանից գաղթած բոլոր հայերին դարձնել տառաճանաչ և հնարավորություն ստեղծել հաղորդակցվելու անաղարտ հայերենով: Դպրոցը իր լիարժեք նպաստն է ունենում մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում:
Դպրոցը տարբեր տարիներին ղեկավարել են՝
- 1990-1992թթ Մարտուն Փարսյան
- 1992-1994թթ Մերուժան Իսավերդյան
- 1994 Ռոբերտ Հովհաննիսյան
- 1994-1995թթ Սամվել Մելքոնյան
- 1995-1996թթ Տիգրան Թումանյան
- 1996-1999թթ Էդիկ Բեգլարյան
- 1999-2000թթ Ալբերտ Թումանյան
- 2000-2016թթ Ռաֆիկ Պողոսյան
- 2016թ-ից Վարդան Ստեփանյան
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը համալրված է հմուտ և վաստակաշատ , երիտասարդ ու եռանդուն մասնագետներով , որոնք ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն: Ունենալով այդպիսի մանկավարժական կուռ և արգասաբեր ներուժ՝ դպրոցը հայոց պետականությանն ու հասարակությանը տվել ու տալիս է կիրթ ու գիտակից քաղաքացիներ:
Դպրոցն անմասն չի մնում համապետական և համայնքային մասշտաբի միջոցառումներից, օլիմպիադաներից իր կամարների ներքո կազմակերպում է բազմաբնույթ ցերեկույթներ, բաց դասեր, իրականացնում ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ:
Դպրոցը խորը գիտակցությամբ է վերաբերվում իր առջև ծառացած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին և դրանք փորձում է լուծել՝ ի շահ սերունդների դաստիարակության և բարօրության: