05.10.2018թ Բաց դաս՝ բաց երկնքի ներքո…

Դասը նվիրված էր աշխարհահռչակ երգիչ, բանաստեղծ, դերասան, հայ ժողովրդի մեծագույն նվիրյալ Շառլ Ազնավուրի վառ հիշատակին:Ներկայացվեց շանսոնյեի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, այնուհետև Օխտարի մ/դ-ի ողջ կոլեկտիվը մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեց մեծ հայորդու հիշատակի առջև:Դասը հուզիչ էր և բովանդակալից,ազնավուրյան խոհերով լեցուն՝<<Ֆրանսիան իմ երկիրն է,Հայաստանը՝ իմ հավատը>>, <<Ես իմ ողջ կյանքում զգացել եմ իմ ազգային, ընտանեկան արմատները,ինչը չափազանց կարևոր է արտիստի համար>>:
Ննջիր խաղաղությամբ հայ ժողովրդի լավագույն հայորդի՝ Շահնուր-Վաղինակ Ազնավուրյան: